Հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի բուժման լավագույն միջոց․ L’express

e57500b0-7001-11ea-acb6-4318f3d519a81000x563_cmsv2_5b37f75e-6c6d-54a8-92c6-d660deb276c6-4581196.jpg

Կորոնավիրուսի բուժման կարող է նշանակվել և կիրառվել  հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը: Ֆրանսիան հաստատեց այն ու տրվեց դրա հրամանը, հաղորդում է L’express-ը։

Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի  պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը շնորհակալություն է հայտնել իրենց լսելու համար Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին: Գիտականը հետազոտել էր դեղամիջոցի ազդեցությունը: Նա փորձարկել էր այն 24 հիվանդների վրա:

Հրամանագրով արգելվում է նաև Ֆրանսիայում արտադրվող Plaquenil դեղամիջոցի արտահանումը։ Սա Հիդրօքսիքլորոքի առևտրայի անվանումն է:

Այն հիմնականում կիրառվել է մալարիայի բուժման մեջ նպատակով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս պաշտպանում է այս դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարը երեկ հայտարարեց, որ այս դեղամիջոցը մեզ մոտ ևս կիրառվում է կորոնավիրուսը բուժելու համար: