Քանի՞ օր է ապրում կորոնավիրուսը փողի, քարտերի ու հեռախոսների վրա. Комсомольская правда


4a7cf630-6fa2-11ea-acb6-4318f3d519a8111494.jpg

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրում են, թե որքան ժամանակ է պահպանվում կորոնավիրուսի կենսունակությունը տարբեր մակերեսների վրա:

Նրանց տվյալներով, որը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում, միջինում վարակը շրջակա միջավայրում գոյատևում է շուրջ երեք օր:

Լավագույնս վիրուսները պահպանում են իրենց կենսունակությունը պլաստիկ և չժանգոտվող պողպատի վրա, ուստի կարևոր է, որ մետրոյի և ավտոբուսների բազրիքները, դռների բռնակներն ու վերելակների կոճակները պարբերաբար մշակվեն, ախտահանվեն:

ԵՎ սմարթֆոնի կորպուսի մասին մի մոռացեք:

Այն նույնպես պլաստիկե է ու մենք մշտապես  մեր ձեռքում ենք այն պահում:

Գաջեթը պետք է հնարավորինս հաճախ մշակել սպիրտային անձեռոցիկներով. ռուս սանիտարական բժիշկները խորհուրդ են տալիս դա անել առնվազն հանրային վայրեր այցելելուց և աշխատանքային օրվա ավարտից հետո:

Հիմա փողի մասին. ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, թղթադրամների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը 3-4 օր է, պլաստիկ քարտերի վրա՝ մինչև 9 օր: