555 անձ խախտել է տեսաշարժի սահամանփակումն ու տուգանվել


e3d0c500-6f9d-11ea-acb6-4318f3d519a8images.jpg

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին ասված է Ոստիկանության Ֆեյսբուքյան էջում:

«Մարտի 26-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21-ը՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում», նշված է հաղորդագրությունում