Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակվում են


d8b18220-6f9a-11ea-acb6-4318f3d519a8kadastr-e1549016406177.jpg

 ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է․

 «Հարգելի քաղաքացիներ,

Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:

 
Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից»: