Հրապարակել վարակվածների լուսանկարներն ու տվյալները. Բագրատյանի առաջարկը կառավարությանը


21f9c6e0-6f91-11ea-acb6-4318f3d519a8unnamed.jpg

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկով դիմել է կառավարությանը՝ հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները, ինչպես նաև, թե որտեղ են վարակվել:

Բգրատյանը գրում է.

«Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել Կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։

Ընդ որում, եթե վարակով հիվանդ քաղաքացին համաձայն է, ապա այդ տեղեկատվությունը կարող տրվել անհատական տեսակոչի տեսքով։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է։ Սա դեռևս չհիվանդացած հասարակության անդամների իրավունքն է՝ պաշտպանվելու։ Նման պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո շատ "առողջ" քաղաքացիներ կարող են իրենք դիմալ բժիշկներին մտաբերելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդ այս կամ այն քաղաքացու հետ շփում են ունեցել»։