Մոսկվան փակեց նաև Ամստերդամ- Երևան չվերթը. վերադառնալ հնարավոր կլինի միայն Մինսկով


9ebfcab0-6f8e-11ea-acb6-4318f3d519a8ff4e47df9c9edf454a81036c82ccf726.jpg

Ինչպես տեղեկացնում է Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն, Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթների դադարեցման մասին 27.03.2020թ. որոշման արդյունքում դադարեցվելու են նաև դեպի Ամստերդամ և Երևան չվերթները։

 Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։

Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում՝ https://belavia.by ։

Դեսպանությունը կապի մեջ է Բելավիա ընկերության ներկայացուցչության հետ և պատասրատ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։