Հայտնի «Մարականա» ստադիոնը ժամանակավորապես կվերածվի դաշտային հիվանդանոցի


78a6f160-6f8d-11ea-acb6-4318f3d519a8Maracana_Stadium_June_2013.jpg

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Ուիլսոն Վիտցելը հայտարարել է, որ լեգենդար «Մարականա» ստադիոնը ժամանակավորապես կվերածվի դաշտային հիվանդանոցի, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նշվում է, որ դաշտային հիվանդանոցը պատրաստ կլինի երկու շաբաթների ընթացքում, քանի որ այդ օրերին սպասվում է հիվանդների քանակի զգալի ավելացում:

Բրազիլական «Սան Պաուլու» և «Սանտոս» ակումբները իրենց աջակցությունն են հայտնել հիվանդանոցի կառուցման գործում: