«Նորք» ԻԿՀ-ում հորդորում են լինել հանդուրժող և չխոչընդոտել գերբեռնված աշխատանքին


d3110b90-6f83-11ea-acb6-4318f3d519a891295021_1974604186017674_8965670193753751552_n.jpg

«👨‍⚕️Հարգելի քաղաքացիներ‼️

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

👨‍⚕️ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։

‼️Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին։

#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»,- ասված է ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց ի ֆեյսբուքյան էջում: