Եվս 32 զինծառայող կորոնավիրուսի թեստ է հանձնել. NEWS.am


8dd77240-6f82-11ea-acb6-4318f3d519a8468fdd34a5ab3eb49151de20792763f3.jpg

Կորոնավիրուսի առկայության թեստավորման նպատակով 32 զինծառայողից վերցված նմուշառման պատասխանները վաղը հայտնի կլինեն:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ թեստավորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: