Բլոգերը լիզել է զուգարանակոնքը և վարակվել կորոնավիրուսով. Ria.ru


78f71590-6f7f-11ea-acb6-4318f3d519a8shutterstock_75990976.jpg

Larz մահանունով ամերիկացի բլոգերը վարակվել է կորոնավիրուսով, գրում է Ria.ru-ին`վկայակոչելով Daily Mail-ին:

Բլոգերը նկարահանել է հոլովակ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է հասարակական զուգարանում լիզում զուգարանակոնքը:

Այժմ համապատասխան տեսանյութը հեռացվել է բլոգերի էջից։
Նման տեսահոլովակների շարքը սոցցանցերում հայտնվել է COVID-19-ի մասին նորությունների շարքում`«կորոնավիրուսային չելենջ» անվանումով:

 

TikTok-ում նման առաջին տեսանյութը հրապարակել է բլոգեր Ավա Լուիզը: Աղջիկը ինքնաթիռում զուգարանակոնքի նստատեղն է լիզում, սակայն ավելի ուշ հեռացրել է այդ տեսանյութը և խոստովանել, որ նկարահանումից առաջ մանրակրկիտ ախտահանել է այն:

Հիշեցնենք, որ COVID-19 պանդեմիան տարածվել է աշխարհի ավելի քան 170 երկիրում, վարակված է ավելի քան 480 հազար մարդ, ավելի քան 21 հազար մարդ մահացել է: