«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում շարունակում են հաճախորդներին սպառնալ և մեծ թվով տոկոսներ կորզել


3ec299b0-6f7c-11ea-acb6-4318f3d519a8varks.thumb.jpg

Այսօր, ժամը 19:00-ի սահմաններում վեճ է տեղի ունեցել Աբովյան քաղաքի «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում:

Iravunk.com-ի աղբյուրը հայտնում է, որ Աբովյան քաղաքում գործող «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում դեռևս շարունակում են հաճախորդներին սպառնալ և մեծ թվով տոկոսներ կորզել, անգամ այն դեպքում, երբ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը 2020թ. մարտի 24-ին որոշում է կայացրել (թիվ 13 ԾՕՀ Ա), որով «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

Սակայն անգամ այս դեպքում վերոնշյալ կազմակերպությունն իր «սև գործը» շարունակում է, բղավելով և վիրավորելով հաճախորդներին: