Մարինա Թագակչյանը տուգանվել է 200.000 դրամով. տեղաշարժի թերթիկ չի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հաղորդավար Մարինա Թագակչյանն այսօր տուգանվել է 200.000 դրամով` նա տեղաշարժման թերթիկ չի ունեցել: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում: 

ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ցույց էր տվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները կանգնեցրել իրեն և արձանագրություն էին կազմում` տեղաշարժի թերթիկ չունենալու համար: 

Հաղորդավարուհին նաև հայտնել է, որ ինքը եղել է պաշտպանիչ դիմակով և իր մոտ ունեցել է անձնագիր, իսկ դրսում գտնվում էր մթերային խանութից գնումներ կատարելու նպատակով: