Հայտնի նշանդրեքի մասնակիցների մի մասը Ծաղկաձորից տուն է գնացել. News.am


966615a0-6f79-11ea-acb6-4318f3d519a8unnamed (1).jpg

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներից մեկը պատմել է, որ իր հարազներից ոչ մեկի մոտ, որոնք ներկա են եղել նշանդրեքին, վիրուս չի հայտնաբերվել, կրկնակի թեստավորվել են։ Նշանդրեքի մասնակից կինը զրուցել է NEWS.am-ի հետ:

Կինն ասել է, որ մասնակիցների մի մասը բացասական է թեստավորվել և մեկուսացման վայրից տուն տեղափոխվել։ 

Ծաղկաձորում մեկուսացումից հետո այսօր տուն են գնացել նաև վարակված Էջմիածնեցի կնոջ հետ շփված վարսահարդաներներն ու դիմահարդարը, նրանցից ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել։

«Երկու թեստերի պատասխաններն էլ բացասական են եկել, եկել ենք տուն, տանը մայրս ու հայրս էին սպասում, ճաշում ենք»,- ասել է կինւը: 

Կինը պատմել է, որ գոհ է մնացել մեկուսացման պայմաններից։