ՌԴ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա. Պեսկով. gazeta.ru


8c9de1d0-6f77-11ea-acb6-4318f3d519a8untitled_1.thumb.jpg

«Մենք դե-ֆակտո չունենք համաճարակ, և դե-ֆակտո մեզ մոտ վիճակը շատ լավ է, քան մի շարք այլ երկրներում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Նա ասել է, որ Կրեմլի կարծիքով՝ հիմնավոր չեն այն քննարկումները, թե երկրում կորոնավիրուսի պատճառով անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

Պեսկովի խոսքով` իշխանության ձեռնարկած անհրաժեշտ քայլերի շնորհիվ այս պահին բավական լավ վիճակ է հաստատվել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում վարակակիրների թիվը 840 է: