«Զվարթնոց»-ում Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները վիճել են անձնակազմի հետ


235cade0-6f73-11ea-acb6-4318f3d519a890629385_211253823310082_8481632164088119296_n.jpg

Այսօր՝ ժամը 18.00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։

Բանն այն է, որ օդանավակայանում անհատական ջերմաչափման ընդամենը մեկ սարք է եղել։

«Թուղթ լրացնողները 3 էին, ջերմաչափողը՝ մեկը,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։

Արդյունքում՝ Ժամանողների մեծ հերթ է գոյացել, և մարդիկ ստիպված են եղել տևական ժամանակ սպասել, մինչև իրենց հերթը  հասնի։ Չի պահպանվել սոցիալական հեռավորությունը։

Ուղևորների մի զգալի մասն առանց բժշկական դիմակների է եղել: