Գեղարքունիքում բախվել են ՊՆ-ի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ


921070c0-6f71-11ea-acb6-4318f3d519a8582333fd9c4d78ca1ebab1cf8de49b52.jpg

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները:

Գագիկ Շամշյանի տեղեկությամբ` վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: