Գյուղացիներին մինչև 1 միլիոն առանց տոկոսադրույքի վարկեր կտրամադրվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը այսօր կառավարության մամուլի ասուլիսի սրահում ներկայացրեց կառավարության նիստում հավանության արժանացած գյուղատնտեսության ոլորտին ուղղված աջակցության ծրագիրը:

Արմեն Խոջոյանի խոսքով` առաջին գործիքակազմը վերաբերում է կարողությունների զարգացմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրման գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Այն բոլոր գործիքները, որոնք մշակել ենք նաև գործող ծրագրեր են, որոնք ոլորտի զարգացման համար են մշակվել, որոշները ինչ-որ չափով վերափոխվել են: Մնացած բոլորի մասով սուբսիդավորումը կազմել է 100 տոկոս, այսինքն` գյուղացու համար սահմանվելու են զրո տոկոս տոկոսադրույքներ»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա` փաթեթը վերաբերում է միկրովարկերին. այսինքն մինչև 1 մլն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել զրո տոկոս տոկոսադրույքով. «Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել այդ վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում մինչև 9 ամիս, և ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսությունում, իրականացնել հողի մշակման աշխատանքները և 9 ամիս հետո, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել և գումար ունենալ, նոր սկսում է վարկի մարումը: Հետևաբար 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվել մայր գումարի համար»,- ավելացրեց էկոնոմիկայի փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։