ՀԷՑ-ը հետաձգում է սպառած էլէներգիայի վճարները. խոսնակ


36e6ece0-6f28-11ea-acb6-4318f3d519a82c41b9ac7ef9f5062ae54235e6b03d28.jpg

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը հետաձգում է փետրվար ամսին բնակչության օգտագործած էլէնեգիայի դիմաց վճարները: Այս մասին InfoPort.am-ին հաղորդեց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վճարման հստակ ժամկետներ նշված չեն, սակայն վճարումներ չկատարելու դեպքում բնակչին չեն հոսանքազրկելու:

«Կսպասենք մինչև բնակչությունը վճարի սպառած էլէներգիայի դիմաց»,- ասաց Նատալիա Սարջանյանը: