Հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն․ վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից տեսանյութ է տեղադրել և կից գրել․ «Այո, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, Սահմանադրական հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղից մտածում եք որ չենք հասնի և չենք բերի: Որ բերենք, այդ ժամանակ վարկառուներին անպայման միջոցներ կտրամադրենք»։