Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 36 մարդ՝ թոքաբորք


5d70d820-6ed4-11ea-acb6-4318f3d519a8Arsen-T..jpg

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է.

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։

Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 265 դեպք: