Վաղվա դասացուցակը. հրապարակել է նախարարությունը

e34d0530-6ed0-11ea-acb6-4318f3d519a8f5c93600e4c567_5c93600e4c5a7.thumb_.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 26-ի դասացուցակը։

«Առաջին ալիքի եթերում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում շարունակվում են հեռավար դասերը։ Մարտի 26-ին՝ 08։30-ից Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝

Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ «Ֆ» տառի ուսուցում

 Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ 1-ի բազմապատկում։ Բաժանում 1-ի

Մասնագիտական կողմնորոշում (8-րդ դասարան)
Թեմա՝ Մասնագիտության գիտակցված ընտրություն

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

 
▪Մաթեմատիկա. Գաղափար ֆունկցիայի մասին
▪Ֆիզիկա. Անկյան տակ նետված մարմինների շարժումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝

☑14։00 – Հայոց պատմություն (8-րդ դասարան), թեմա՝ 1915թ. ինքնապաշտպանական մարտերը
☑14։30 – Հայոց պատմություն (9-րդ դասարան), թեմա՝ ՀՀ անկախության գործընթացը
☑15։00 – Համաշխարհային պատմություն (8-րդ դասարան), թեմա՝ Ազգային հիմնախնդիրը բազմազգ տերություններում
☑15։30 – Համաշխարհային պատմություն (9-րդ դասարան), թեմա՝ Արդիականացած Արևելքը

Բոլոր դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»,-նշված է հաղորդագրության մեջ