Աննա Հակոբյանին տուգանել են դստեր պատճառով


c4fc0760-6ec7-11ea-acb6-4318f3d519a8unnamed.jpg

Աննա Հակոբյանին տուգանել են անչափահաս դստերը վարել սովորեցնելու համար:

Քիչ առաջ Աննա Վարդանյանն իր էջում գրել է.

Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։
Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։
Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ։
Նաև սրա՛ համար ենք հեղափոխություն արել և այս փաստով ևս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։
Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար։