Արտակարգ դրությունից հետո լրացուցիչ դասեր կլինե՞ն. նախարարի պարզաբանումը


4524efd0-6ec6-11ea-acb6-4318f3d519a813617758_1_thumb_v1.thumb.jpg

Յուրաքանչյուրիցս է կախված, թե արդյոք ունենալու ենք հավելյալ դասաժամերի կարիք՝ արտակարգ ռեժիմի ավարտից հետո։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում։

«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին, և իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք, մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»:

Նախարարը նշեց, որ ուսուցիչներն են որոշելու՝ կարիք կա լրացուցիչ դասաժամեր կազմակերպելու, թե ոչ։