Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել


faaa9180-6ec0-11ea-acb6-4318f3d519a8222.jpeg

Analitik.am-ը հարցում էր ուղարկել նախագահական՝ պարզելու համար արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե՝ ոչ:

Նախագահի վերջին այցը եղել է Գերմանին: Նկատի առնելով Մյունխենում ունեցած շփումների մեծ շրջանակը՝ նախագահ Սարգսյանը, պատասխանատվություն, զգոնություն և զգուշություն դրսևորելով, վերադարձից անմիջապես հետո հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է բացասական, պատասխանել են նախագահականից: