Տեսանյութ. Շտապօգնության աշխատակիցները պարելով հանգստանում են


Շտապ օգնության աշխատակից Սերժ Ազատյանը համացանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են շտապօգնության 4րդ ենթակայանի աշխատակիցները պարում «Լի-լիի» ներքո։

«4րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին և ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։
Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից»,- նշել է նա սոցցանցում ու ավելացրել.

«Սիրելի բժիշկներ, կոլեգաներ, ձեր գործը անգնահատելի է, դուք օր ու գիշեր ծանրաբեռնված աշխատում եք հանուն մարդկային կյանքերի փրկության։
Բժիշկներ ջան արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու և ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկողը։

Հ. Գ. Եկեք մնանք տանը, օգնենք, որ բժիշկները իրենց գործը պատվով հաղթահարեն և միանան իրենց սիրելիներին։

Ջոբսն ասում է , որ աշխարհի ամենաթանկ մահճակալը.«հիվանդ մարդու մահճակալն է»... ուրեմն եկեք միահամուռ ուժերով օգնենք բժիշկներին, մարդկանց ու մնանք տանը, քանզի բոլորն էլ ուզում են ապրել և լինել առողջ՝ անկախ տարիքից»։