Կորոնավիրուսով վարակվածներից մեկը Չարենցավանի գործարանից է. գործարանը չի աշխատում այսօրվանից

804b6340-6ebd-11ea-acb6-4318f3d519a8f5475cc7d8c295_5475cc7d8c2cc-770x510.jpg

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է ամրանների արտադրությամբ և ամենախոշորն է Հայաստանում, այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է գործարանի աշխատանքը։

Հրապարակը գրում է, որ գործարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա, որը շփում է ունեցել մյուսների հետ, և հիմա վարակի տարածման վտանգ կա։

Այդ աշխատակիցն էլ վարակվել է իր հարազատից, որը վարչապետի մատնանշած Շենգավիթի կարի արտադրամասի աշխատակիցներից է։

«Ասկե գրուպ» ՓԲԸ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը Հրապարակի հետ զրույցում ասաց, որ հանրային առողջության հրամայականից ելնելով՝ որոշել են երկու շաբաթով դադարեցնել գործարանի աշխատանքը, իսկ աշխատողներին ուղարկել վճարովի արձակուրդի։ Նշենք, որ գործարանն ունի շուրջ 400 աշխատակից, որի մեծ մասը Չարենցավանի բնակիչներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

«Այս պահին մեկ հաստատված դեպք ունենք գործարանում, որն ուրբաթ օրվանից ինքնամեկուսացման մեջ է, իսկ գործարանն այսօրվանից երկու շաբաթով գնալու է վճարովի արձակուրդի, բոլորին խնդրել ենք, որ բոլորն ինքնամեկուսանան, մեր որոշումը նաեւ պարետատան հետ է համաձայնեցված»,- ասաց Վահան Հարությունյանը։