Ստեղծել ենք էլեկտրոնային մատյաններ, լրացրեք այն․ Հարությունյանը՝ ուսուցիչներին

Յուրաքանչյուրիցս է կախված, թե արդյոք ունենալու ենք հավելյալ դասաժամերի կարիք՝ արտակարգ ռեժիմի ավարտից հետո։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում։

Նախարարը նշեց, որ ուսուցիչներն են որոշելու՝ կարիք կա լրացուցիչ դասաժամեր կազմակերպելու, թե ոչ։

«Շուրջ 400 ուսուցչի վերապատրաստում է գնում՝ հեռավար կրթության համար։ Մեր կտակը պատրաստ է նաև խորհրդատվոթյուն տալ։ Շարունակեք օգտագործել հեռավար կրթության գործիքները։ Ստեղծել ենք էլեկտրոնային մատյաններ, որոնք պետք է լրացնել։ Բացի դրանից, այլ բան լրացնել հարկավոր չէ։ Ապագայում պատրաստվում ենք հրաժարվել թղթային աշխատանքից»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ուսուցիչներին:

Նախարարը նշեց, որ տեղյակ են՝ համակարգիչների, կապի խնդիր կա։ Ըստ նրա՝ տարբեր ընկերությունների միջոցով նախարարությունը փորձում է վերացնել խնդիրները