158 անձ խախտել է տեղաշարժվելու սահմանափակման կանոնները

07cd3490-6ebb-11ea-acb6-4318f3d519a8182419.jpg

Մարտի 25-ի՝ ժամը 20.30-ի դրությամբ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 

40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։