Ի՞նչ է հայտնի Հանթավիրուսի մասին, արդյոք պետք է դրանից վախենալ. independent


a85cf360-6e7e-11ea-acb6-4318f3d519a8hantavirus_symptoms_laugh_virus_in_china_after_corona_know_what_are_the_symptoms_and_ways_to_avoid.thumb.jpg

Երեկվանից օտարերկրյա ու հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Չինաստանում նոր վիրուս է տարածվում՝ հանթավիրուսը: Ըստ հրապարակումների՝ դրանից մեկ մարդ է մահացել, նրա հետ նույն ավտոբուսում եղածները մեկուսացվել են:

Հայտնի է, որ այն կրծողներից է փոխանցվում՝ թքի, արտաթորանքի միջոցով:

independent-ը գրում է, որ այն, ինչ տարածվում է լրատվամիջոցներում, մոլորեցնող է:

Կորոնավիրուսի նման նոր բռնկման մասին մոլորեցնող հաղորդագրությունները շրջանառվում են WhatsApp-ում և այլ վայրերում, գրում է աղբյուրը:

Տեքստերը, որոնցում խոսվում է հանթավիրուսի առաջացման մասին, նախազգուշացնում են, որ աշխարհին կարող է սպառնալ ևս մեկ հիվանդություն, քանի դեռ պայքար է գնում Կովիդ-19-ի դեմ:

Ըստ հրապարակման՝ այդ նախազգուշացումները չափազանցված են։

Չնայած հանգամանքին, որ հանթավիրուսը պատկանում է վտանգավոր վիրուսների ընտանիքին, այն համեմատության եզր չունի կորոնավիրուսի հետ:

Ավելին, այս վիրուսը նոր չէ, այն հայտնի է արդեն մի քանի տասնամյակ:

Այն հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն: Բացի այդ, դրա դեմ պատվաստանյութ էլ կա:

Ըստ աղբյուրի՝ հանթավիրուսի մասին լուրերն ուղղակի նպատակ ունեն առանց այդ էլ կորոնավիրուսի պատճառով լարված մարդկանց էլ ավելի լարել, ուստի պետք չէ դրանց հետևել: